ՌԴ նախագահը երկկողմ հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ
Հոկտեմբեր 07, 2024 17:46 Asia/Tehran
Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը երկու երկկողմ հանդիպում կանցկացնի ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, Յուրի Ուշակովը ծանուցել է, որ հոկտեմբերի 8-ին կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովից առաջ Վլադիմիր Պուտինը Կրեմլում առանձին երկկողմ հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
«Կքննարկվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը․ Ռուսաստանն այստեղ ակտիվ դրական դեր է խաղում»,- ասել է նա։
https://armenpress.am/hy/article/1201716
Պիտակ