Բաքուն մեղադրում է Երևանին՝ նոյեմբերի 9-ի պարտավորությունների խախտման համար
Հոկտեմբեր 15, 2024 06:53 Asia/Tehran
Ադրբեջանի ԱԳՆ-ն կարծում է, որ Հայաստանն անփույթ վերաբերմունք է դրսևորում Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների նկատմամբ։ Այս դիտարկումն արել է գերատեսչության մամուլի խոսնակը՝ անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» համաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին:
Նոյեմբերի 9-ի հայտարարության այս կամ այն դրույթը չկատարելու մեջ ՀՀ-ին մեղադրելը ադրբեջանական ցինիզմ է ասում է քաղաքագետ Արա Պողոսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարարության վերջին հայտարարությունը, թե Հայաստանն անփույթ վերաբերմունք է դրսևորում փաստաթղթով ստանձնած պարտավորությունների նկատմամբ։