Հայաստանը ցանկանում է ուղիղ շփվել Թուրքիայի հետ. Սերգեյ Լավրով
https://parstoday.ir/hy/news/armenia-i224542-Հայաստանը_ցանկանում_է_ուղիղ_շփվել_Թուրքիայի_հետ._Սերգեյ_Լավրով
ՌԴ ԱԳ նախարարը կարծում է, որ Երևանի և Անկարայի հարաբերությունների կարգավորումը կապված է հայ–ադրբեջանական կարգավորման հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 18, 2024 14:26 Asia/Tehran
  • Հայաստանը ցանկանում է ուղիղ շփվել Թուրքիայի հետ. Սերգեյ Լավրով

ՌԴ ԱԳ նախարարը կարծում է, որ Երևանի և Անկարայի հարաբերությունների կարգավորումը կապված է հայ–ադրբեջանական կարգավորման հետ:

 Հարաբերությունների կարգավորման համար Հայաստանը ցանկանում է ուղիղ շփվել Թուրքիայի հետ։ Այս մասին Ստամբուլում «3+3» ձևաչափի շրջանակում ԱԳ նախարարների հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Նրա խոսքով ՝ Ռուսաստանն ակտիվորեն նպաստել է, որ այդ գործընթացը սկսվի, միանա նաև Իրանը, աակայն դեռևս հանդիպումներ չեն նախատեսվում:

«Հայ գործընկերները դադար են վերցրել։ Նրանք կարծում են, որ այժմ պետք է թուրքերի հետ ուղիղ շփվել և հասկանալ, թե ինչ է պետք անել»,– ասաց Լավրովը։

Նա ընդգծեց, որ ամեն դեպքում Երևանի և Անկարայի հարաբերությունները կապված են հայ–ադրբեջանական կարգավորման հետ: Այդ իսկ պատճառով հանդիպման ժամանակ առաջարկվել է այդ հարցերը քննարկել միասին և ներգրավվել նաև այլ երկրների, որպեսզի Հայաստանը, Թուրքիանը և Ադրբեջանը հնարավորինս շուտ պայմանավորվեն:

«Ռուսաստանն ու Իրանն իրենց հերթին պատրաստ են աջակցել, եթե դրա համար լինի անմիջական մասնակիցների հետաքրքրությունը»,– եզրափակեց նա:

Երևանին և Բաքվին առաջարկել են «3+3»-ն օգտագործել խաղաղության պայմանագիրն ավարտելու համար

Հիշեցնենք` 2021 թվականի վերջից Երևանն ու Անկարան սկսել են բանակցություններ հարաբերությունների կարգավորման շուրջ՝ նշանակելով հատուկ ներկայացուցիչներ։

2022 թվականին պայմանավորվածություն է ձեռք բերվել երրորդ երկրների քաղաքացիների կողմից սահմանը հատելու հնարավորության և բեռների ուղիղ ավիափոխադրումներ սկսելու մասին, սակայն հարցը դեռևս մնում է չլուծված։

Դիվանագետներն արդեն մի քանի հանդիպում են ունեցել, որոնցից վերջինը տեղի է ունեցել այս տարվա հուլիսին: