Հայաստանն ու Իրանը շարունակում են հավատարիմ մնալ իրենց գործընկերային հարաբերություններին
https://parstoday.ir/hy/news/armenia-i224546-Հայաստանն_ու_Իրանը_շարունակում_են_հավատարիմ_մնալ_իրենց_գործընկերային_հարաբերություններին
Հոկտեմբերի 17-ին Միջխորհրդարանական Միության 149-րդ վեհաժողովի շրջանակներում տեղի ունեցավ Հայաստանի և Իրանի պատվիրակությունների հանդիպումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 18, 2024 14:49 Asia/Tehran
  • Հայաստանն ու Իրանը շարունակում են հավատարիմ մնալ իրենց գործընկերային հարաբերություններին

Հոկտեմբերի 17-ին Միջխորհրդարանական Միության 149-րդ վեհաժողովի շրջանակներում տեղի ունեցավ Հայաստանի և Իրանի պատվիրակությունների հանդիպումը:

 ՀՀ ԱԳՆ-ից   հայտնում են, որ կողմերն անդրադարձան հայ-իրանական միջպետական հարաբերությունների և փոխհամագործակցության ամրապնդմանը:

Երկուստեք կարևորվեց տնտեսական կապերի խթանման ներուժը՝ ընդգծելով դրա կարևորությունը տարածաշրջանային զարգացման համար:

Նշվեց նաև, որ Հայաստանն ու Իրանը շարունակում են հավատարիմ մնալ իրենց գործընկերային հարաբերություններին՝ առաջնորդվելով Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանն աջակցելու ընդհանուր տեսլականով: