Հայաստան. Զանգեզուրի միջանցքը անքննարկելի կարմիր գիծ է
https://parstoday.ir/hy/news/armenia-i224616-Հայաստան._Զանգեզուրի_միջանցքը_անքննարկելի_կարմիր_գիծ_է
Հայաստանի խորհրդարանի նախագահը հստակ հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» հարցը Հայաստանի համար կարմիր գիծ է, որը չի կարելի քննարկել,  և այս հարցը շատ կենսական է Հայաստանի անվտանգության և ամբողջականության համար, և այս առումով ընդունելի չէ որևէ զիջում կամ քննարկում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 20, 2024 13:52 Asia/Tehran
  • Հայաստան. Զանգեզուրի միջանցքը անքննարկելի կարմիր գիծ է

Հայաստանի խորհրդարանի նախագահը հստակ հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» հարցը Հայաստանի համար կարմիր գիծ է, որը չի կարելի քննարկել,  և այս հարցը շատ կենսական է Հայաստանի անվտանգության և ամբողջականության համար, և այս առումով ընդունելի չէ որևէ զիջում կամ քննարկում։

Ըստ «Թասնիմ» լրատվական գործակալության, լրագրողների հետ հարցազրույցում Ալեն Սիմոնյանը անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» հարցին եւ ասել, որ այդ հարցի շուրջ խոսել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշի հետ հանդիպման ժամանակ։

Սիմոնյանը հայտարարել է, որ ինքը խնդրել է չօգտագործել այս տրամաբանությունը, քանի որ հայկական կողմի համար Զանգեզուրի միջանցքը նշանակում է, որ Ադրբեջանը հարձակվելու է Հայաստանի վրա։

Սիմոնյանն ընդգծեց, որ Հայաստանը պատրաստ է բացել կապի բոլոր կոմունիկացիաները, բայց այն պայմանները, որը առաջարկում է Ադրբեջանը՝ այսպես կոչված «միջանցքը», անընդունելի է հայկական կողմի համար։

Նա հայտարարեց, որ այս հարցը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական խոչընդոտներից է, բայց եթե լինի քաղաքական կամք, ապա այս պայմանագիրը կարող է շուտով ստորագրվել։

Նա նաև հավելեց, որ գլոբալ բարդությունները և մեծ տերությունների շահերի բախումը նույնպես կարևոր դեր են խաղում բանակցություններում առաջընթացի բացակայության հարցում, և չի կարելի հիմնական պատճառը սահմանափակել միայն մեկ կոնկրետ գործոնով։

Ալեն Սիմոնյանը նաև մատնանշեց, որ այլ հարցերում, ինչպիսին է սահմանադրության փոփոխությունը, դեռ որոշում կայացնելու պահը չէ, սակայն միջանցքի հարցում Հայաստանի դիրքորոշումը բավականին հստակ է և վճռական։

Սիմոնյանը նաև հավելեց, որ Հայաստանը փնտրում է առկա խնդիրների կայուն լուծում, սակայն որոշ հարցեր, ասենք՝ միջանցքը, չեն կարող լինել այս լուծման մաս, քանի որ դրանք լուրջ սպառնալիք են Հայաստանի համար։