Ներկայացրեք ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման փաստաթղթի օրիգինալ տարբերակը. Վարդանյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i224642-Ներկայացրեք_ՀՀ_ի_և_Ադրբեջանի_միջև_սահմանազատման_փաստաթղթի_օրիգինալ_տարբերակը._Վարդանյան
ՀՀ ԱԺ ընդդիմությունը պահանջում է, որ իրենց ներկայացվի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման փաստաթղթի օրիգինալ տարբերակը, որը գրված է ռուսերենով։ Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 21, 2024 08:32 Asia/Tehran
  • Ներկայացրեք ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման փաստաթղթի օրիգինալ տարբերակը. Վարդանյան

ՀՀ ԱԺ ընդդիմությունը պահանջում է, որ իրենց ներկայացվի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման փաստաթղթի օրիգինալ տարբերակը, որը գրված է ռուսերենով։ Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։

Հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ի պատասխան ասաց, որ ԱԺ–ն բազմաթիվ միջազգային փաստաթղթեր է քննարկել ու վավերացվել, բայց դրանք եղել են բացառապես հայերեն, ինչին ի պատասխան պատգամավոր Գեղամ Մանուկյանը նշեց, որ տվյալ դեպքում հարցն անկյունաքարային է, քանի որ հայերեն ու ադրբեջաներեն տեքստերի անհամապատասխանության դեպքում հիմք է ընդունվելու ռուսերեն տեքստը։

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեղեկացրեց, որ անհրաժեշտության դեպքում կտրամադրեն ռուսերեն տեքստը, բայց հավելեց, որ այն հրապարակելու հետ կապված սինքրոն պայմանավորվածություններ կան։

Sputnik.