Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար Հայաստանում պետք է հանրաքվե անցկացվի. Զիյաֆեթ Ասկերով
https://parstoday.ir/hy/news/armenia-i224684-Խաղաղության_համաձայնագրի_ստորագրման_համար_Հայաստանում_պետք_է_հանրաքվե_անցկացվի._Զիյաֆեթ_Ասկերով
Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար Հայաստանում պետք է հանրաքվե անցկացվի:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Հոկտեմբեր 22, 2024 12:55 Asia/Tehran
  • Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար Հայաստանում պետք է հանրաքվե անցկացվի. Զիյաֆեթ Ասկերով

Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար Հայաստանում պետք է հանրաքվե անցկացվի:

Այս մասին, ինչպես փոխանցում է ԱՊԱ-ն, հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Զիյաֆեթ Ասկերովը:

«Մենք պայմանագիր ենք կնքում ոչ թե Փաշինյանի, այլ հայկական պետության հետ. Այս համաձայնագրի թիկունքում պետք է կանգնի հայ ժողովրդի քաղաքական կարծիքը»,-ասել է նա։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել էր, որ Ադրբեջանը ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել ոչ թե վարչապետ Փաշինյանի, այլ Հայաստանի հետ: