Ադրբեջանի խորհրդարանում «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» նախաձեռնող խումբ է ձևավորվել․ պատգամավոր
https://parstoday.ir/hy/news/armenia-i224694-Ադրբեջանի_խորհրդարանում_Վերադարձ_Արևմտյան_Ադրբեջան_նախաձեռնող_խումբ_է_ձևավորվել_պատգամավոր
Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության կանոնակարգը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում հաստատելուն ի պատասխան, այսօր Ադրբեջանի խորհրդարանում, այսպես կոչված, «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» նախաձեռնող խումբ է ձևավորվել: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 22, 2024 13:54 Asia/Tehran
  • Ադրբեջանի խորհրդարանում «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» նախաձեռնող խումբ է ձևավորվել․ պատգամավոր

Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության կանոնակարգը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում հաստատելուն ի պատասխան, այսօր Ադրբեջանի խորհրդարանում, այսպես կոչված, «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» նախաձեռնող խումբ է ձևավորվել: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Այսօր խորհրդարանում, տխրահռչակ կանոնակարգի զեկուցող ՀՀ փոխվարչապետը վստահություն էր հայտնում, որ Ադրբեջանում ևս, սինքրոն ձևով, կանոնակարգի ընդունման գործընթաց է ընթանում, սակայն Ադրբեջանի Միլի Մեջլիսը, ոչ պատահականորեն հենց այսօր, խորհրդանշական քայլի է գնացել:

Մինչ Ադրբեջանը զարգացնում և ամրապնդում է ՀՀ-ի դեմ իր ագրեսիվ քաղաքականության հիմքերը, Հայաստանի իշխանությունը հերթական զիջումներն է նախապատրաստում»,- գրել է նա։