Բանակում «բարդակ» է, հնարավոր է` թոշակառու սպաներին «վերադարձնեն» զորամասեր. «Հրապարակ»
https://parstoday.ir/hy/news/armenia-i224718-Բանակում_բարդակ_է_հնարավոր_է_թոշակառու_սպաներին_վերադարձնեն_զորամասեր._Հրապարակ
Բանակում ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերը կանխելու համար հնարավոր է` թոշակի անցած սպաներին վերադարձնեն զորամասեր։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 23, 2024 06:27 Asia/Tehran
  • Բանակում «բարդակ» է, հնարավոր է` թոշակառու սպաներին «վերադարձնեն» զորամասեր. «Հրապարակ»

Բանակում ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերը կանխելու համար հնարավոր է` թոշակի անցած սպաներին վերադարձնեն զորամասեր։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։

Թերթի տեղեկություններով` իշխանությունը ներքին քննարկումներում արձանագրել է, որ բանակում «բարդակ» է, սպայական կադրերի լուրջ դեֆիցիտ կա, օր առաջ պետք է փոխել իրավիճակը, հակառակ դեպքում այդ վիճակագրության դեմն առնել հնարավոր չի լինի։

«Երեկ կառավարությունում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ քննարկում է եղել։ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանն առաջարկել է միջոցներ հատկացնել, որ օրենքում փոփոխություններ մշակեն և հնարավորություն տան թոշակառու սպաներին ծառայության անցնել զորամասերում, ստանալ թե՛ զինվորական թոշակը, թե՛ ծառայության աշխատավարձերը, որ փորձառու սպաները բանակ վերադառնան, և զորամասերը չմնան 18-20 տարեկանների հույսին, ինչի հետևանքը վերջին շրջանում գրանցված մահերի վիճակագրությունն է»,– գրում է լրատվամիջոցը։

Ըստ պարբերականի` նախնական համաձայնություն է ձեռք բերվել, հնարավոր է` օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծ մշակվի:

Sputnik.