Փաշինյանը ՔՊ–ի պատգամավորներին պատմել է Ալիևի հետ վերջին հանդիպման մասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i224860-Փաշինյանը_ՔՊ_ի_պատգամավորներին_պատմել_է_Ալիևի_հետ_վերջին_հանդիպման_մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների, ինչպես նաև կառավարության անդամների հետ։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 26, 2024 14:27 Asia/Tehran
  • Փաշինյանը ՔՊ–ի պատգամավորներին պատմել է Ալիևի հետ վերջին հանդիպման մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների, ինչպես նաև կառավարության անդամների հետ։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Օրաթերթի տեղեկություններով` հանդիպումը ՔՊ խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ է եղել ու տևել է մինչև ուշ երեկո։

«Նիկոլ Փաշինյանը իր վերջին արտագնա հանդիպումների արդյունքներն է ներկայացրել. խոսքը, մասնավորապես, Կազանում՝ ԲՐԻԿՍ–ի 16–րդ գագաթնաժողովի ընթացքում Իլհամ Ալիևի հետ ունեցած հանդիպման մասին է»,– գրում է թերթը:

Փաշինյանի ելույթից հետո ՔՊ–ականները նրան հարցեր են ուղղել խաղաղության պայմանագրի, սահմանազատման գործընթացի մասին:

Հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը նոր բան չի ասել. «Ինչ գիտենք` դա էր»,– «Ժողովուրդ»–ին ասել են իշխանական պատգամավորները: