Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը 9 ամսում նվազել է 6,9 տոկոսով․ ֆիննախ
https://parstoday.ir/hy/news/armenia-i224920-Հայաստան_այցելող_զբոսաշրջիկների_թիվը_9_ամսում_նվազել_է_6_9_տոկոսով_ֆիննախ
Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ այցելած զբոսաշրջիկների թիվը նվազել է 6,9 տոկոսով։ Այսօր Ազգային ժողովում 2025 թվականի պետական բյուջեի նախագիծը ներկայացնելիս այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 28, 2024 07:41 Asia/Tehran
  • Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը 9 ամսում նվազել է 6,9 տոկոսով․ ֆիննախ

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ այցելած զբոսաշրջիկների թիվը նվազել է 6,9 տոկոսով։ Այսօր Ազգային ժողովում 2025 թվականի պետական բյուջեի նախագիծը ներկայացնելիս այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

«Դա հիմնականում պայմանավորված է ՌԴ-ից զբոսաշրջիկների թվի 21,6 տոկոս նվազմամբ»,– ասաց նախարարը։

Նրա խոսքով՝ թեպետ ՌԴ-ից զբոսաշրջիկների թիվը նվազել է, բայց 8,4 տոկոսով ավելացել է այլ երկրներից ժամանողների թիվը, մասնավորապես՝ Իրանից, Վրաստանից, Չինաստանից և Հնդկաստանից։

Հունվար–սեպտեմբեր ժամանակահատվածում գրանցվել է ապրանքների արտահանման 2,1 անգամ աճ, սակայն հայկական ապրանքների արտահանումը (առանց ոսկու) ավելացել է շուրջ 1,4 տոկոսով։ Նախարարի խոսքով՝ բարձր աճը հիմնականում պայմանավորված է ոսկու վերարտահանմամբ։

Տարվա առաջին 9 ամիսներին ներմուծման աճը կազմել է 56,5 տոկոս, սակայն առանց վերարտահանման ազդեցության ներմուծումը նվազել է շուրջ 5,2 տոկոսով։

«Վերարտահանման ազդեցությունները գնալով փոքրանում են, այսինքն՝ մենք ունեցել ենք նախորդ տարվա վերջում և այս տարվա առաջին կիսամյակում ոսկու վերաարտահանման զգալի աճ, և այս միտումները գնալով իջնում են, և մենք կարծում ենք, որ հաջորդ տարի շարունակելու է իջնել»,- նշեց նախարարը։

Sputnik․