Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության օրակարգը ինչպիսի՞ փուլում է
https://parstoday.ir/hy/news/armenia-i225010-Հայաստանի_և_Ադրբեջանի_խաղաղության_օրակարգը_ինչպիսի_փուլում_է
Խորհրդարանական ընդդիմությունը համոզված է, որ օրերս խորհրդարանում տեղի ունեցած քվեարկությամբ ական դրվեց Հայաստանի պետականության դեմ։ Խոսքը հոկտեմբերի 22–ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կակոնակարգի վավերացման մասին է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 30, 2024 10:07 Asia/Tehran

Խորհրդարանական ընդդիմությունը համոզված է, որ օրերս խորհրդարանում տեղի ունեցած քվեարկությամբ ական դրվեց Հայաստանի պետականության դեմ։ Խոսքը հոկտեմբերի 22–ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կակոնակարգի վավերացման մասին է։

Ընդդիմադիրները վերապահումներ ունեն նաև Փաշինյան–Ալիև կազանյան հանդիպման առնչությամբ։ Մինչդեռ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում լավատես են, խոսում են «Խաղաղության պայմանագիրը» հնարավորինս արագ ստորագրելու  և միջազգային հանրության՝ գոհացնող արձագանքի մասին։