Հայաստանը բանակցում է Հնդկաստանի հետ 8-12 կործանիչի գնման շուրջ. Avions Legendaires
(last modified Wed, 30 Oct 2024 16:44:58 GMT )
Հոկտեմբեր 30, 2024 20:14 Asia/Tehran
  • Հայաստանը բանակցում է Հնդկաստանի հետ 8-12 կործանիչի գնման շուրջ. Avions Legendaires

Ռուսական ավիացիոն արդյունաբերությունը սկսում է վճարել իր սխալների համար։ 2024 թվականի հոկտեմբերի վերջին Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ ՝ տեղական արտադրության Su-30MKI Flanker-H կործանիչների, ինչպես նաև հատուկ սպառազինությունների խմբաքանակ ձեռք բերելու նպատակով բանակցություններ է սկսել հնդկական HAL ավիաարտադրող ընկերության հետ։

Միաժամանակ Հայաստանը մտադիր է չեղարկել արդեն 5 տարի ձգձգվող ութ լրացուցիչ Су-30СМ Flanker-C-ի պատվերը։ Դրա մասին գրում է Avions Legendaires-ը։

«Սա առաջին պայմանագիրն է լինելու, երբ Հնդկաստանը որոշեց արտահանել իր սեփական արտադրության Су-30МКИ-ները:

Հայաստանի կործանիչների նավատորմը ներկայում բաղկացած է չորս Су-30СМ Flanker-C-ներից, որոնք ստացվել են 2019 թվականի գարնանը և մոտ տասնհինգ ավելի հին Су-25К-ներից։

Սակայն կործանիչները ստանալուց մի քանի շաբաթ անց Հայաստանը որոշել է ևս ութ Су-30СМ պատվիրել։ Թեև դրանք մասամբ վճարվել են, պայմանագրի գումարի մինչև 70%-ը, այդ ժամանակվանից ոչ մի ինքնաթիռ չի մատակարարվել: Պատճառը պարզ է՝ «Сухой»-ը դրանցից ոչ մեկը չի արտադրել, և մինչ օրս միակ Су-30-ները լքել են նրա գործարանները բուն Ռուսաստանի կարիքների համար։

Հինգ տարի անց, թվում է, թե հայերի համբերության վերջն է եկել։   Ռուսաստանը կարող է կորցնել ոչ միայն հաճախորդին, այլ նաև դաշնակցին:

Հայաստանը բանակցություններ է սկսել HAL-ի հետ 8-12 Су-30МКИ-ների մատակարարման շուրջ։ Փաստացի, Hindustan Aircraft Limited-ը կստանձնի ութ նոր ինքնաթիռի մատակարարման պարտավորությունը՝ պայմանով, որ «Сухой»-ը կմարի կանխավճարը և կթարմացնի չորս ներկայիս Су-30СМ-ները՝ հասցնելով Су-30МКИ ստանդարտի: Դա կներառի բնօրինակ պասիվ էլեկտրոնային սկանավորված ալեհավաքի ռադարի փոխարինումը ակտիվ Uttam ռադարով:

Բանակցությունները, որոնք հայտնի են որպես «Супер 30», ծրագիր, ընթանում են Astra 1 հեռահար «օդ-օդ» հրթիռների, Rudram 1 հակառադարային հրթիռների և SAAW կառավարվող ռումբերի շուրջ: Երեքն էլ Հնդկաստանում են նախագծված և արտադրված: