Հայ ժողովրդի ճակատագիրը հանձնված է արտաքին ուժերի տնօրինմանը. Տիգրան Աբրահամյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i225202-Հայ_ժողովրդի_ճակատագիրը_հանձնված_է_արտաքին_ուժերի_տնօրինմանը._Տիգրան_Աբրահամյան
Հայ ժողովրդի ճակատագիրը հանձնված է արտաքին ուժերի տնօրինմանը, որն իրացվելու է ըստ այդ երկրների նախասիրությունների և առաջնահերթությունների: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 04, 2024 06:30 Asia/Tehran
  • Հայ ժողովրդի ճակատագիրը հանձնված է արտաքին ուժերի տնօրինմանը. Տիգրան Աբրահամյան

Հայ ժողովրդի ճակատագիրը հանձնված է արտաքին ուժերի տնօրինմանը, որն իրացվելու է ըստ այդ երկրների նախասիրությունների և առաջնահերթությունների: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Իսրայելի գործողությունները Պաղեստինի, Լիբանանի, Սիրիայի ու նաև Իրանի նկատմամբ ցույց են տալիս միջազգային իրավունքի խոցելիության ողջ էությունը:

Իսրայելական 1-ամյա գործողությունների հետևանքով շուրջ 50 հազար մարդ է զոհվել, որոնց ճնշող մեծամասնությունը` խաղաղ բնակիչներ: Դեռ չեմ խոսում վիրավորների, հումանիտար աղետի, էթնիկ զտումների մասին:

Պատահական չէ, որ Ադրբեջանի նախագահը վերջին շրջանում անընդհատ պնդում է, որ աշխարհում գերիշխող է ոչ թե միջազգային իրավունքը, այլ ուժը` փորձելով «հիմնավորել» ՀՀ-ի ու Արցախի դեմ իրականացված ագրեսիան ու դրա հնարավոր շարունակությունը:

Ու այս կատաստրոֆիկ իրականության պայմաններում Հայաստանի իշխանությունը փորձում է համոզել, որ ճիշտը ոչ թե ուժեղ Հայաստանի կառուցումն է, այլ պարզապես հանձնվելը:

Հայ ժողովրդի ճակատագիրը հանձնված է արտաքին ուժերի տնօրինմանը, որն իրացվելու է ըստ այդ երկրների նախասիրությունների և առաջնահերթությունների»,- գրել է Աբրահամյանը: