Իրանն ու Հայաստանը կզարգացնեն գիտության և մշակույթի ոլորտներում համագործակցությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i225204-Իրանն_ու_Հայաստանը_կզարգացնեն_գիտության_և_մշակույթի_ոլորտներում_համագործակցությունը
Իրանն ու Հայաստանը կամրապնդեն գիտության և մշակույթի ոլորտներում համագործակցությունը՝ դասախոսների և ուսանողների փոխանակման միջոցով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 04, 2024 06:43 Asia/Tehran
  • Իրանն ու Հայաստանը կզարգացնեն գիտության և մշակույթի ոլորտներում համագործակցությունը

Իրանն ու Հայաստանը կամրապնդեն գիտության և մշակույթի ոլորտներում համագործակցությունը՝ դասախոսների և ուսանողների փոխանակման միջոցով։

«Սահաբ»  գործակալության հայերեն բաժնի հաղորդմամբ՝ ըստ այս համաձայնագրի՝ նախատեսվում է իրականացնել դասախոսների և ուսանողների փոխանակման ծրագրեր՝ գիտական մակարդակը բարձրացնելու և երկու երկրների մշակույթի ու գիտության ոլորտների փոխադարձ ճանաչողության նպատակով։ 
Համագործակցության օրակարգում է նաև գիտելիքի փոխանակման և հետազոտողների ցանցի ստեղծման նպատակով համատեղ գիտամշակութային հանդիպումների և գիտաժողովների անցկացումը։
Պայմանավորվածությունները ձեռք են բերվել Հայաստանում ԻԻՀ մշակույթի հարցերով խորհրդական Մոհամմադ Ասադի Մովահեդի և ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ղեկավարի  հանդիպման ժամանակ։