Ադրբեջանը կարող է պարտադրել խաղաղությունը. Ուսուբովը Երևանին սպառնում է «երկաթե բռունցքով»
https://parstoday.ir/hy/news/armenia-i225256-Ադրբեջանը_կարող_է_պարտադրել_խաղաղությունը._Ուսուբովը_Երևանին_սպառնում_է_երկաթե_բռունցքով
Ադրբեջանի հարվածային ռազմավարությունն թույլ է տալիս կարճ ժամանակում արձագանքել ցանկացած արտաքին ազդեցության՝ հայտարարել է Ադրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովը «Ադրբեջան» թերթում հրապարակած իր հոդվածում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 05, 2024 13:14 Asia/Tehran
  • Ադրբեջանը կարող է պարտադրել խաղաղությունը. Ուսուբովը Երևանին սպառնում է «երկաթե բռունցքով»

Ադրբեջանի հարվածային ռազմավարությունն թույլ է տալիս կարճ ժամանակում արձագանքել ցանկացած արտաքին ազդեցության՝ հայտարարել է Ադրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովը «Ադրբեջան» թերթում հրապարակած իր հոդվածում։

«Ոչ միայն հայ ռևանշիստները, այլև խոշոր պետությունները, որոնք չեն ընդունում Ադրբեջանի անկախությունն ու ղեկավարությունը, պետք է ճիշտ հետևություններ անեն անցած տարիների փորձից և հիշեն երկաթե բռունցքի ուժը»,- սպառնացել է Ուսուբովը։

Ադրբեջանի ԱԽ քարտուղարն ընդգծել է նաև, որ «Ադրբեջանը՝ որպես հաղթանակած երկիր և տարածաշրջանի ռազմական ուժի կենտրոն, կարող է Հայաստանին ստիպել կայուն խաղաղության ու կնքել խաղաղության պայմանագիր՝ հիմնված միջազգային իրավունքի վրա»։ Ուսուբովը, հավանաբար, «միջազգային իրավունք» ասելով՝ նկատի է ունեցել Ադրբեջանի նախապայմանները։

Ռամիլ Ուսուբովը իր հոդվածում վստահեցնում է, թե «Ադրբեջանը, չնայած իր հաղթանակին, բանակցում է առանց մեծամտության»։

«Խնդրի լուծումը փոխադարձ վստահության և Հայաստանին ձախողման տանող արտաքին ազդեցություններից ազատելու մեջ է։ Հայաստանի իշխանությունները պետք է հաշվի առնեն իրենց պետության ու ժողովրդի շահերը»,- ասել է Ուսուբովը։

Ըստ Ուսուբովի, սահմանների սահմանազատման հարցում առաջընթացը ցույց է տալիս, որ Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղությանը։