Հայաստանում Շահրեզայի նռան փառատոնի անցկացում
https://parstoday.ir/hy/news/armenia-i225440-Հայաստանում_Շահրեզայի_նռան_փառատոնի_անցկացում
Իրանի Սպահան նահանգում գտնվող Շահրեզա քաղաքի Նռան փառատոնն այս տարի անցկացվել է Հայաստանում միջազգային մոտեցմամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 09, 2024 14:19 Asia/Tehran

Իրանի Սպահան նահանգում գտնվող Շահրեզա քաղաքի Նռան փառատոնն այս տարի անցկացվել է Հայաստանում միջազգային մոտեցմամբ։

Ըստ ԻՍՆԱ-ի, Սպահան նահանգում նռան արտադրության ամենաբարձր աճն ունի Շահրեզայի շրջանը, այնպես որ այս տարի այս շրջանի նռան բերքը կազմում է ավելի քան 25 հազար տոննա։

Ըստ Շահրեզայի մարզպետ Ամիր Ջաֆարիի, այս փառատոնն անցկացվում է Շահրեզայի նուռը ներկայացնելու նպատակով, որն ունի յուրահատուկ հատկանիշներ։ Շահրեզա շրջանի նուռն արտադրվում է երկու սորտի՝ սևահատիկ և քաղցրաթթու։ Այս նռան առանձնահատկություններից է մսի համեմատ միջուկի փոքր լինելը, ինչը յուրահատուկ որակ է հաղորդում նրան։

Շահրեզայի մարզպետն ասաց, որ նռան փառատոնի կազմակերպման ևս մեկ նպատակն է տարբեր ոլորտներում Շահրեզա շրջանի զբոսաշրջային գրավչությունները ներկայացնելը։ Այն անցկացվում է նաև սոցիալական կենսունակությունը բարձրացնելու, նռան առքուվաճառքը հեշտացնելու և այգեպանների ապրուստի տնտեսությունը բարելավելու համար:

Նուռից բացի, տոնակատարության ու երաժշտության ուղեկցությամբ  փառատոնի այցելուներին առաջարկվում են այնպիսի արտադրանքներ, ինչպիսիք են նռան մածուկը, թթու լավաշը և այլն։