Փաշինյանը զանգել է Թրամփին
https://parstoday.ir/hy/news/armenia-i225744-Փաշինյանը_զանգել_է_Թրամփին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփին շնորհավորել է նաև հեռախոսով։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 17, 2024 06:06 Asia/Tehran
  • Փաշինյանը զանգել է Թրամփին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփին շնորհավորել է նաև հեռախոսով։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Փաշինյանը դեռ նոյեմբերի 6-ին գրառում էր արել X ցանցում, շնորհավորել ԱՄՆ 47-րդ նախագահին և նշել, որ անհամբերությամբ է սպասում նրա հետ համատեղ աշխատանքին։ Ավելի ուշ ևս մեկ շնորհավորական ուղերձ հրապարակվեց վարչապետի պաշտոնական կայքում։

«Փաշինյանը Թրամփին տեղեկություններ է փոխանցել Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում վերջին տարիներին տեղի ունեցած զարգացումների և ընթացիկ վիճակի մասին»,– ասված է այսօրվա հաղորդագրությունում:

Նշվում է, որ քննարկվել են նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր:

Sputnik.