Փաշինյանը հաստատեց մի շարք պաշտոնանկությունների մասին լուրերը
(last modified Mon, 18 Nov 2024 07:12:16 GMT )
Նոյեմբեր 18, 2024 10:42 Asia/Tehran
  • Փաշինյանը հաստատեց մի շարք պաշտոնանկությունների մասին լուրերը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականների ալիքը՝ հաստատելով, որ հենց ինքն է նախաձեռնել այդ գործընթացը։ Փաշինյանն այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան էջում։

«Հաշվի առնելով մամուլում և սոցիալական ցանցերում ի հայտ եկած զանգվածային քննարկումները` հարկ եմ համարում տեղեկացնել, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները։ Նման խնդրանքով դիմելու պատճառները անձնավորված չեն, այլ համակարգային, որոնց մասին հրապարակային խոսել եմ»,– գրել է նա։

Փաշինյանը հեռացած պաշտոնյաներին շնորհակալություն է հայտնել պետականության զարգացման գործում ունեցած վաստակի և իր խնդրանքն ըմբռնելու համար։

Sputnik.