Հայաստանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր
(last modified Thu, 21 Nov 2024 16:10:59 GMT )
Նոյեմբեր 21, 2024 19:40 Asia/Tehran
  • Հայաստանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 21-ին հեռախոսազրույց է ունեցել Իրանի իր գործընկեր Աբաս Արաղչիի հետ:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը տեղեկացրել է X սոցիալական ցանցում գրառմամբ:

 Նշվում է, որ զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել օրակարգային թեմաներին, այդ թվում՝ Հայաստան-Իրան ընդլայնված համագործակցության այնպիսի ոլորտներում, որոնք հետագայում կարող են օգտակար լինել երկու երկրների քաղաքացիների համար։