Հայաստանը տնտեսական և ռազմական նեղության մեջ
https://parstoday.ir/hy/news/armenia-i226030-Հայաստանը_տնտեսական_և_ռազմական_նեղության_մեջ
«Թասնիմ» լրատվական գործակալությունը իր վերլուծության մեջ գրել է, որ չնայած տնտեսական խնդիրներին, Հայաստանը մեծացրել է իր ռազմական հզորությունը ուժեղացնելու ջանքերը նոր օտարերկրյա գործընկերների օգնությամբ, ինչպիսիք են Հնդկաստանը և Ֆրանսիան, ինչն առաջացրել է  Ադրբեջանի մտահոգությունը լարվածության սրման և տարածաշրջանում սպառազինությունների մրցակցության վերաբերյալ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 23, 2024 13:54 Asia/Tehran
  • Հայաստանը տնտեսական և ռազմական նեղության մեջ

«Թասնիմ» լրատվական գործակալությունը իր վերլուծության մեջ գրել է, որ չնայած տնտեսական խնդիրներին, Հայաստանը մեծացրել է իր ռազմական հզորությունը ուժեղացնելու ջանքերը նոր օտարերկրյա գործընկերների օգնությամբ, ինչպիսիք են Հնդկաստանը և Ֆրանսիան, ինչն առաջացրել է  Ադրբեջանի մտահոգությունը լարվածության սրման և տարածաշրջանում սպառազինությունների մրցակցության վերաբերյալ։

Այս վերլուծության մեջ ասվում է, որ Հայաստանը գտնվում է այնպիսի աշխարհագրական դիրքում, որտեղ խաչվում են համաշխարհային տերությունների շահերը, և այս երկիրը վերջին տարիներին ավելի ու ավելի է կենտրոնացել իր ռազմական ուժերի հզորացման վրա: Այս գործընթացում կարևոր դեր են խաղում տարբեր նպատակներ և մոտիվացիաներ ունեցող օտարերկրյա գործընկերները։ Չնայած իր սահմանափակ ռեսուրսներին, Հայաստանին հաջողվել է ստեղծել սպառազինությունների մատակարարների լայն ցանց, որը թույլ է տալիս այս երկրին պահպանել իր ռազմական մարտունակությունը:

Հայաստանը դժվար վիճակում է. Մի կողմից անվտանգության սպառնալիքների պատճառով նա պետք է ուժեղացնի իր ռազմական հզորությունը, մյուս կողմից՝ պայքարում է սոցիալական ու տնտեսական բազմաթիվ խնդիրների դեմ։

Մինչ Հայաստանը կանգնած է տնտեսական խնդիրների առաջ, այս երկրի կառավարությունը բանակցություններ է վարում Հնդկաստանի հետ՝ ժամանակակից հրետանի գնելու համար։ Սա ցույց է տալիս, որ ռազմական հզորացումը կառավարության քաղաքականության առաջնահերթությունն է։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այս երկրում բնակվող ղարաբաղի տեղահանավածների սոցիալական վճարները նվազեցնելու որոշումը դժգոհության ալիք է բարձրացրել։ Այս օգնությունները, որոնց համաձայն նախկինում յուրաքանչյուր կարիքավորին վճարվում էր ամսական 50000 դրամ, ապրիլից կտրամադրվեն միայն տեղահանավածների սահմանափակ թվով խմբերին։

Ադրբեջանը, սպառնալիքներով ու ահաբեկելով, բացասաբար է արձագանքել Հայաստանին զինելուն, սակայն պաշտոնական Երևանը, կարծես թե, անտեսում է Բաքվի զգուշացումները և շարունակում է ուժեղացնել իր ռազմական հզորությունը։

Հարկավոր է, որ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները իմանան, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի ակտիվացումը կարող է հանգեցնել այս տարածաշրջանում առավել անկայունության, ինչն, անշուշտ, չի ծառայի այդ երկրներից որևէ մեկի շահերին։

 

Աղբյուր՝ Tasnim լրատվական գործակալություն