Երևանն ու Բաքուն սահմանազատման նոր հատվածը կընտրեն հանձնաժողովի հաջորդ հանդիպմանը
https://parstoday.ir/hy/news/armenia-i226038-Երևանն_ու_Բաքուն_սահմանազատման_նոր_հատվածը_կընտրեն_հանձնաժողովի_հաջորդ_հանդիպմանը
Հայկական և ադրբեջանական պետական հանձնաժողովները հաջորդ հանդիպմանը կորոշեն, թե հաջորդիվ որ հատվածում սահմանազատում կիրականացվի։ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 23, 2024 14:20 Asia/Tehran
  • Երևանն ու Բաքուն սահմանազատման նոր հատվածը կընտրեն հանձնաժողովի հաջորդ հանդիպմանը

Հայկական և ադրբեջանական պետական հանձնաժողովները հաջորդ հանդիպմանը կորոշեն, թե հաջորդիվ որ հատվածում սահմանազատում կիրականացվի։ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հիշեցրեց, որ հոկտեմբերին կայացած վերջին հանդիպման ընթացքում հանձնաժողովները պայմանավորվել են փոխադարձ հիմունքներով առաջարկություններ ներկայացնել, թե սահմանի որ հատվածներում շարունակվի սահմանազատումը։

«Հայկական կողմը ներկայացրել է իր մոտեցումները, ադրբեջանականը՝ իր։ Հաջորդ հանդիպմանը կորոշվի, թե որտեղ կշարունակվի գործընթացը։ Ինչպես հայտնի է, Ադրբեջանում միջազգային համաժողով է անցկացվում, և ենթադրում եմ, որ առնվազն կա այդպիսի ըմբռնում, որ այդ գործընթացները կշարունակվեն COP29 – ից հետո», - հայտարարեց վարչապետը:

 

Sputnik.