Իրանական երկու ստեղծագործությունների հայերեն թարգմանված գրքերի շնորհանդեսը ՀՀ-ում ԻԻՀ դեսպանի ներկայությամբ
Նոյեմբեր 23, 2024 14:30 Asia/Tehran
Այսօր՝ շաբաթ, 2024թ․ նոյեմբերի 23-ին, Երևանի «Խնկո Ապոր» անվան Ազգային մանկական գրադարանում տեղի ունեցավ իրանցի երկու նշանավոր գրողների՝ Աբբաս Ջահանգիրյանի հեղինակած «Հրեշի ստվերը» և Ֆարհադ Հասանզադեի հեղինակած «Մեղեդի չորեքշաբթի օրերի համար» ստեղծագործությունների հայերեն թարգմանված գրքերի շնորհանդեսի արարողությունը։
Շնորհանդեսին ներկա էին Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին, գրքերի հեղինակներն ու թարգմանիչները, իրանական գրական ստեղծագործությունների սիրահարներ, պարսկերեն լեզվով դպրոցների ուսուցիչներ և աշակերտներ։

