Նիկոլ Փաշինյանը գնում է ռեբրենդինգի. առանց տաբուների վերլուծություն մասնագետից
https://parstoday.ir/hy/news/armenia-i226074-Նիկոլ_Փաշինյանը_գնում_է_ռեբրենդինգի._առանց_տաբուների_վերլուծություն_մասնագետից
Վարչապետը սափրել է մորուքը, փոխել զգեստապահարանը, կադրային ջարդ իրականացրել և փոփոխել բառապաշարը։ Անհատի բրենդինգի մասնագետը վերլուծում է այս վարքագիծը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 24, 2024 10:57 Asia/Tehran
  • Նիկոլ Փաշինյանը գնում է ռեբրենդինգի. առանց տաբուների վերլուծություն մասնագետից

Վարչապետը սափրել է մորուքը, փոխել զգեստապահարանը, կադրային ջարդ իրականացրել և փոփոխել բառապաշարը։ Անհատի բրենդինգի մասնագետը վերլուծում է այս վարքագիծը։

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է ռեբրենդինգի ենթարկել իր կերպարը և հանդես գալ նոր իմիջով, որ առավել ընկալելի է նոր աշխարհաքաղաքական իրականության մեջ։ Այսպիսի կարծիք ունի Ռազմավարական հաղորդակցությունների և անհատի բրենդինգի մասնագետ Հրաչուհի Միրզոյանը։

Նա նշում ` եթե անձի արտաքին փոփոխություններն ուղեկցվում են միջավայրի փոփոխությամբ, ապա տեղի է ունենում անհատի ռեբրենդինգ։

«Կարող եմ ենթադրել, որ առաջիկայում մենք կտեսնենք բառաշերտի դինամիկ փոփոխություն և նոր շրջապատի ձևավորում։ Ընդ որում, խոսքը ոչ միայն կադրային փոփոխություններն են, այլև սովորական ընթացքից ու արարողակարգից տարբերվող միջազգային հանդիպումները, շնորհավորանքները և այլն», - նկատում է մասնագետը։

Միրզոյանը կարծում է, որ Փաշինյանի շրջապատում կձևավորվեն նոր ենթաբրենդներ, ընդ որում` դրանք ընտանիքի անդամները չեն, քանզի նրանք արդեն ձևավորված են։

ՀՀ վարչապետի դեպքում տեղի կունենա ընտանիքի անդամների ռեբրենդինգ, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ նոր փոխհարաբերություններ։ Մասնագետը նաև վերլուծել է Փաշինյանի արքետիպը և կարծում է, որ իր ընկալումներում նա «հերոս» է, իսկ ձերբազատումը հեղափոխական ատրիբուտիկայից` պարզապես գործիքակազմի փոփոխություն։

«Նա փորձում է փաթեթավորել իր պատկերացումները սոցիալական նոր դիմակի տակ։ Ակնհայտ է, որ քաղաքական գործընթացները գնալու են պահպանողականության ուղղությամբ և անհրաժեշտություն կա հանրային դիմակի փոփոխության, որովհետև հեղափոխականությունը թրենդային չէ», – նկատում է նա։