Հայտնի է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պաշտոնյայի մահվան նախնական վարկածը
(last modified Sun, 24 Nov 2024 11:42:14 GMT )
Նոյեմբեր 24, 2024 15:12 Asia/Tehran
  • Հայտնի է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պաշտոնյայի մահվան նախնական վարկածը

ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության (ՊՊԳՎ) Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետ Անդրեյ Վերանյանը նախնական տվյալներով հանկարծամահ է եղել։

Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտենցին ՀՀ ՆԳ նախարարության մամուլի ծառայությունից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ վերջինիս դին հայտնաբերվել է իր աշխատասենյակում։

«Նախնական տվյալներով հանկարծամահություն է»,- նշեցին ՆԳՆ-ից։

Հիշեցնենք, որ shamshyan.com-ը հայտնել էր, որ նոյեմբերի 14-ին Երևանում ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետ Անդրեյ Վերանյանի դին է հայտնաբերվել իր աշխատասենյակում։

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

arm.sputniknews