Երևանում կանցկացվի «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ համաժողովը
https://parstoday.ir/hy/news/armenia-i226148-Երևանում_կանցկացվի_Ընդդեմ_ցեղասպանության_հանցագործության_5_րդ_գլոբալ_համաժողովը
Դեկտեմբերի 12-13-ը Երևանում տեղի է ունենալու «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ համաժողովը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 25, 2024 14:31 Asia/Tehran
  • Երևանում կանցկացվի «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ համաժողովը

Դեկտեմբերի 12-13-ը Երևանում տեղի է ունենալու «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ համաժողովը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Ֆորումը կանցկացվի «Ցեղասպանության և այլ ոճրագործությունների նկատմամբ վաղ ազդարարման և վաղ արձագանքման միջազգային մեխանիզմների արդյունավետության ամրապնդումը» խորագրով։

«Ֆորումը քննության է առնելու ռիսկերի գործոնները բացահայտելու և վերջիններիս ժամանակին արձագանքելու մարտահրավերները»,– ասված է հաղորդագրությունում:

Քննարկումները նաև կկենտրոնանան միջազգային մեխանիզմների արդյունավետությունն ամրապնդելու խնդիրների, ինչպես նաև գործնական և քաղաքականության մշակման մակարդակներում հետևողականության ապահովման հարցերի վրա:

Հիշեցնենք` ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 31-ին Ազգային ժողովում հայտարարեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ուսումնասիրելը Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում թիվ մեկ առաջնահերթություն չէ։