ՀԱՊԿ բոլոր պարտավորությունները Հայաստանի հանդեպ պահպանվում են. Տասմագամբետով
https://parstoday.ir/hy/news/armenia-i226478-ՀԱՊԿ_բոլոր_պարտավորությունները_Հայաստանի_հանդեպ_պահպանվում_են._Տասմագամբետով
ՀԱՊԿ բոլոր պարտավորությունները Հայաստանի հանդեպ պահպանվում են։ Այս մասին ասել է կազմակերության գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմագամբետովը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 04, 2024 10:14 Asia/Tehran
  • ՀԱՊԿ բոլոր պարտավորությունները Հայաստանի հանդեպ պահպանվում են. Տասմագամբետով

ՀԱՊԿ բոլոր պարտավորությունները Հայաստանի հանդեպ պահպանվում են։ Այս մասին ասել է կազմակերության գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմագամբետովը։

Նրա խոսքով՝ վերջին ժամանակներս Հայաստանի եւ կազմակերպության միջեւ ստեղծված ձեւաչափը առաջին հերթին Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության որոշումն է։

«...Այնուամենայնիվ, մենք ելնում ենք այն բանից, որ Հայաստանի Հանրապետությունը մեր դաշնակիցն է, եւ մեր բոլոր պարտավորությունները Հայաստանի հանդեպ պահպանվում են։ Հայաստանը ցանկացած ժամանակ կարող է վերադառնալ լիածավալ մասնակցության կազմակերպության աշխատանքում, որեւէ առարկություն չկա»,- ավելացրել է Տասմագամբետովը։