Հայաստան. Մենք պետք է զարգացնենք հարաբերություններն Իրանի հետ
ՀՀ ԱԳ փոխնախարարը հայտարարել է հարևանների, այդ թվում՝ Իրանի հետ հարաբեությունները զարգացնելու անհրաժեշտության մասին։
Շաբաթ օրը կայացած՝ Manama Dialogue միջազգային ֆորումի կլոր սեղանի ժամանակ, Վահան Կոստանյանն ասել է. «Մեր քաղաքականությունը շատ պարզ է։ Առաջին հերթին հարաբերությունները հարևանների հետ, որոնք են՝ Իրանը, Վրաստանը, Ադրբեջանը և Թուրքիան։ Հայաստանը պետք է հարաբերություններ ունենա իր չորս հարևանների հետ»։
Նա նշել է․ «Մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունների երկրորդ հարթությունն այդ քաղաքականության բազմազանությունն է։ Իհարկե, Հայաստանի արտաքին քաղաքականության սկզբունքներն են ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության և ժողովրդավարության պաշտպանությունը»։
Կոստանյանը հավելել է. «Այս հեռանկարը հաշվի առնելով՝ մենք փորձում ենք զարգացնել հարաբերությունները մեր գործընկերների հետ»։
Օրերս, ՀՀ ԱԺ քվեարկության ժամանակ 107 պատգամավորներից 95-ը կողմ էր քվեարկել Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրին։