Ջեյհուն Բայրամովը կրկին խեղաթյուրում է իրականությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i227010-Ջեյհուն_Բայրամովը_կրկին_խեղաթյուրում_է_իրականությունը
Ջեյհուն Բայրամովը Սուրբ Աթոռի պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների քարտուղար Փոլ Ռիչարդ Գալագերի հետ հանդիպմանը կրկին խեղաթյուրել է հայ-ադրբեջանական հաշտեցման գործընթացի պատմությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 16, 2024 13:42 Asia/Tehran
  • Ջեյհուն Բայրամովը կրկին խեղաթյուրում է իրականությունը

Ջեյհուն Բայրամովը Սուրբ Աթոռի պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների քարտուղար Փոլ Ռիչարդ Գալագերի հետ հանդիպմանը կրկին խեղաթյուրել է հայ-ադրբեջանական հաշտեցման գործընթացի պատմությունը։

Այդ երկրի ԱԳՆ-ից հայտնել են, որ մանրամասն քննարկվել են հետհակամարտային շրջանում տարածաշրջանում առկա իրավիճակը, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և սահմանազատման հանձնաժողովների աշխատանքը։

Բայրամովն ընդգծել է, որ չնայած պաշտոնական Բաքվի նախաձեռնած խաղաղության օրակարգի առաջխաղացման կարևոր առաջընթացին, Հայաստանի Սահմանադրությամբ և այլ օրենսդրական ակտերով Ադրբեջանի դեմ մնացած տարածքային պահանջները, ինչպես նաև Հայաստանի «արագ սպառազինումը սպառնալիք են տարածաշրջանային խաղաղությանը անվտանգությանը»։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ռազմական բյուջեն 3 անգամ գերազանցում է Հայաստանի բյուջեն, և հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ ՀՀ Սահմանադրությամբ տարածքային պահանջներ չի ներկայացվում հարևանների նկատմամբ՝ ի տարբերություն Ադրբեջանի սահմանադրության։

panorama.am