Հայ-ռուսական երկոսությունը հումանիտար ուղղությամբ զարգանում է հաջողությամբ. Մհեր Գրիգորյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i227196-Հայ_ռուսական_երկոսությունը_հումանիտար_ուղղությամբ_զարգանում_է_հաջողությամբ._Մհեր_Գրիգորյան
Հայ-ռուսական երկոսությունը հումանիտար ուղղությամբ հաջողությամբ զարգանում է, մասնավորապես՝ առողջապահության, կրթության, գիտության մշակույթի և սպորտի  ոլորտներում։ 
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 21, 2024 04:49 Asia/Tehran
  • Հայ-ռուսական երկոսությունը հումանիտար ուղղությամբ զարգանում է հաջողությամբ. Մհեր Գրիգորյան

Հայ-ռուսական երկոսությունը հումանիտար ուղղությամբ հաջողությամբ զարգանում է, մասնավորապես՝ առողջապահության, կրթության, գիտության մշակույթի և սպորտի  ոլորտներում։ 

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին Մոսկվայում կայացած ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստում ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Գոհունակությամբ պետք է նշեմ այսօրվա նստաշրջանի արդյունքում ստորագրվող՝ Երևանում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ -ի ուսումնամարզական համալիրի, ինչպես նաեւ Հայ-ռուսական համալսարանի գործունեության պայմանների մասին համաձայնագրերի վերաբերյալ»,- ասել է ՀՀ փոխվարչապետն՝ ընդգծելով, որ Հայաստանի համար շատ կարևոր են Ռուսաստանի հետ փոխադարձ հետաքրքրություն ներակայացնող հարցերի շուրջ աշխատանքն ու վստահելի հարաբերությունների հետագա ամրապնդմանն ուղղված քայլերը: