Փաշինյանը Մակրոնին 5-րդ անգամ հրավիրել է Հայաստան
https://parstoday.ir/hy/news/armenia-i227212-Փաշինյանը_Մակրոնին_5_րդ_անգամ_հրավիրել_է_Հայաստան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ծննդյան օրվա առթիվ և արդեն 5-րդ անգամ հրավիրել Հայաստան։ Փաշինյանի շնորհավորական ուղերձը հրապարակել է վարչապետի մամուլի ծառայությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 21, 2024 14:04 Asia/Tehran
  • Փաշինյանը Մակրոնին 5-րդ անգամ հրավիրել է Հայաստան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ծննդյան օրվա առթիվ և արդեն 5-րդ անգամ հրավիրել Հայաստան։ Փաշինյանի շնորհավորական ուղերձը հրապարակել է վարչապետի մամուլի ծառայությունը։

Նշենք, որ մինչ այս Փաշինյանը ևս 4 անգամ Մակրոնին հրավիրել էր Հայաստան` 2024 թվականի հուլիսի 14–ին, 2023 թվականի հուլիսի 14–ին, 2022 թվականի ապրիլի 25–ին և 2022 թվականի հուլիսի 13–ին։ Հրավերներից որևէ մեկին այդպես էլ Մակրոնը չի արձագանքել։

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ և մաղթում քաջառողջություն, անկոտրում կամք ու հաջողություններ՝ ի բարօրություն Ֆրանսիայի և ֆրանսիացի ժողովրդի։ Գալիք տարում Հայաստանում Ձեզ հյուրընկալելու մեծ ակնկալիքով՝ ընդունեք խնդրեմ, մեծարգո պարոն նախագահ, խորին հարգանքիս հավաստիքը»,– նշել է Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Մակրոնը Հայաստանում է եղել 2018 թվականի հոկտեմբերին։ Նա ժամանել էր Երևան` մասնակցելու ՀՀ մայրաքաղաքում անցկացվող Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին։