Ֆրանսիայի, Հնդկաստանի և Հունաստանի աջակցությամբ Հայաստանի ռազմականացում
https://parstoday.ir/hy/news/armenia-i227292-Ֆրանսիայի_Հնդկաստանի_և_Հունաստանի_աջակցությամբ_Հայաստանի_ռազմականացում
«Թասնիմ» լրատվական գործակալությունը գրել է.-Հայաստանը ձգտում է ամրապնդել իր ռազմական հզորությունը՝ ստորագրելով Հունաստանի և Կիպրոսի հետ եռակողմ ռազմական համագործակցության ծրագիր և զենք գնելով Ֆրանսիայից ու Հնդկաստանից։ Այս գործողությունները առաջացրել են Ադրբեջանի անհանգստությունը և մեծացրել աշխարհաքաղաքական մրցակցությունը Հարավային Կովկասում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 23, 2024 14:21 Asia/Tehran
  • Ֆրանսիայի, Հնդկաստանի և Հունաստանի աջակցությամբ Հայաստանի ռազմականացում

«Թասնիմ» լրատվական գործակալությունը գրել է.-Հայաստանը ձգտում է ամրապնդել իր ռազմական հզորությունը՝ ստորագրելով Հունաստանի և Կիպրոսի հետ եռակողմ ռազմական համագործակցության ծրագիր և զենք գնելով Ֆրանսիայից ու Հնդկաստանից։ Այս գործողությունները առաջացրել են Ադրբեջանի անհանգստությունը և մեծացրել աշխարհաքաղաքական մրցակցությունը Հարավային Կովկասում։

Ըստ Tasnim-ի՝ Հայաստանի կառավարությունը դեռ ակտիվորեն նոր գործընկերներ է փնտրում զենք մատակարարելու համար։ Ներկայումս Ֆրանսիան և Հնդկաստանը Հայաստանի զենքի հիմնական մատակարարներն են, սակայն երկիրը վերջերս եռակողմ ռազմական համագործակցության ծրագիր է ստորագրել Հունաստանի և Կիպրոսի Հանրապետության հետ։ 2023 թվականին Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի Աթենք կատարած այցի ընթացքում երկու երկրների միջև ստորագրվել է ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր։ Նույն թվականին այս համաձայնագրին միացավ նաև հունական Կիպրոսը։

Ըստ Tasnim-ի հաղորդագրության, Երևանը կարծես թե անտեսում է այն փաստը, որ Հայաստան զենք արտահանող ամեն մի երկիր առաջին հերթին իր շահերն է հետապնդում ռազմավարական այս տարածաշրջանում։ Օրինակ, Ֆրանսիան Հայաստանին զենք է վաճառում միայն Հարավային Կովկասում իր նպատակներն առաջ տանելու համար, հատկապես աֆրիկյան երկրներում Փարիզի քաղաքականության խայտառակ ձախողումից հետո:

Հնդկաստանը նույնպես հետապնդում է իր աշխարհաքաղաքական նպատակները տարածաշրջանում՝ զինելով Հայաստանին և փորձում է դիմակայել Պակիստանին և ընդլայնել իր մուտքը դեպի եվրոպական և եվրասիական շուկաներ։ Հնդկաստանը միաժամանակ ընդլայնում է ռազմական համագործակցությունը Հունաստանի հետ, որը լուրջ հակասություններ ունի Թուրքիայի հետ։

Տարածաշրջանի վերջին զարգացումները ցույց են տալիս, որ Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական մրցակցությունը մեծանում է, և տարբեր երկրներ ձգտում են ապահովել իրենց շահերն այս տարածաշրջանում՝ աջակցելով Հայաստանին կամ Ադրբեջանին։ Հարց, որը Երեւանն ու Բաքուն պետք է ավելի լուրջ քննարկեն։