Ենթադրում եմ, որ գալիք տարում Հայաստանը տարածքային կորուստներ կունենա. քաղաքագետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i227296-Ենթադրում_եմ_որ_գալիք_տարում_Հայաստանը_տարածքային_կորուստներ_կունենա._քաղաքագետ
Ենթադրում եմ, որ գալիք տարում Հայաստանը տարածքային կորուստներ կունենա, դրա շուրջ համաձայնությունը վաղուց է ձեռք բերվել: Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 23, 2024 14:41 Asia/Tehran
  • Ենթադրում եմ, որ գալիք տարում Հայաստանը տարածքային կորուստներ կունենա. քաղաքագետ

Ենթադրում եմ, որ գալիք տարում Հայաստանը տարածքային կորուստներ կունենա, դրա շուրջ համաձայնությունը վաղուց է ձեռք բերվել: Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։

Նրա կարծիքով՝ կա նվազագույն ծրագիր և առավելագույն ծրագիր։

«Կախված իրադրությունից, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը կարող է նշանակել ամբողջ Սյունիքը, այլ ոչ միայն ճանապարհը»,- հավելել է նա։

Փորձագետը նշել է, որ իշխանությունների վարկանիշի կորստի և հասարակական տրամադրությունների փոփոխության պայմաններում Հայաստանում բռնաճնշումները շարունակվելու են։

Նրա կանխատեսումներով՝ ֆինանսական տեսանկյունից տարեսկզբին իրավիճակը կբարդանա, քանի որ ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին Հայաստանի ստացած օգուտները կնվազեն, գներն ու հարկերը կբարձրանան, իսկ արտագաղթի տեմպերը կարագանան: