Թուրքիան հետևում է Բաքվի և Երևանի միջև խաղաղ կարգավորման գործընթացին. Էրդողան
https://parstoday.ir/hy/news/armenia-i227314-Թուրքիան_հետևում_է_Բաքվի_և_Երևանի_միջև_խաղաղ_կարգավորման_գործընթացին._Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ուշադիր հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ընթացքին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 24, 2024 13:03 Asia/Tehran
  • Թուրքիան հետևում է Բաքվի և Երևանի միջև խաղաղ կարգավորման գործընթացին. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ուշադիր հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ընթացքին։

Այս մասին նա հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հեռախոսազրույցում։

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ առաջնորդները քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում, հայ-ադրբեջանական կարգավորման հարցերը և թուրք-ադրբեջանական հարաբերությունների զարգացումը։

Էրդողանի խոսքով, Թուրքիան ակնկալում է, որ խաղաղության ավարտով Հարավային Կովկասում կայունություն և բարգավաճում կգա։

news.am