Այսօր Սուրբ Ծննդյան Ճրագալույցն է
https://parstoday.ir/hy/news/armenia-i227754-Այսօր_Սուրբ_Ծննդյան_Ճրագալույցն_է
Հայ Եկեղեցին Տեր Հիսուս Քրիստոսի Ծննդյան օրն անփոփոխ նշում է հունվարի 6-ին: Տոնի նախապատրաստությունները սկսվում են դեկտեմբերի 29-ից` Սուրբ Ծննդյան պահքի Բարեկենդանով:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 05, 2025 15:42 Asia/Tehran
  • Այսօր Սուրբ Ծննդյան Ճրագալույցն է

Հայ Եկեղեցին Տեր Հիսուս Քրիստոսի Ծննդյան օրն անփոփոխ նշում է հունվարի 6-ին: Տոնի նախապատրաստությունները սկսվում են դեկտեմբերի 29-ից` Սուրբ Ծննդյան պահքի Բարեկենդանով:

 Տոնի նախապատրաստությունները սկսվում են դեկտեմբերի 29-ից` Սուրբ Ծննդյան պահքի Բարեկենդանով: 

Հաջորդ օրը` դեկտեմբերի 30-ին, սկսվում է Ս. Ծննդյան շաբաթապահքը` ընդգրկելով Նոր Տարվա տոնը:

Պահքից դուրս ենք գալիս հունվարի 5-ին:   Այսօր երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս.Պատարագ:

Ճրագալույցի խորհուրդը 

Սուրբ Ծննդյանը նախորդող այս օրը կոչվում է Ճրագալույց, որը նշանակում է ճրագ լուցանել, այսինքն՝ վառել: Ըստ արարողակարգի, վառում են տաճարի ջահերն ու կանթեղները, և մատուցվում է Ս. Պատարագ: Հայ Եկեղեցում տարվա մեջ միայն երկու անգամ է ճրագալույց կատարվում՝ Ս. Ծննդյան և Ս. Հարության նախատոնակներին:  Ճրագալույցի Ս. Պատարագը մատուցվում է երեկոյան, որովհետև Քրիստոսի Ծնունդը եղավ գիշերը, իսկ Պատարագի ավարտին  եկեղեցին ավետում է՝ «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ»։ Ճրագալույցի Պատարագի ավարտին հավատացյալները եկեղեցու կանթեղներից մոմ կամ ճրագ են վառում և տանում իրենց տները լուսավորելու: Այն խորհրդանշում է Աստվածային լույսը, եկեղեցու օրհնությունը, Բեթղեհեմյան աստղը, որը մոգերին առաջնորդեց դեպի Մանուկ Հիսուսը: 

 Սուրբ Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան և շարունակվում կեսգիշերից հետո:

Քրիստոնյա հայերն  ողջունում են միմյանց՝ ասելով. «Քրիստոս ծնվեց և հայտնվեց, Ձեզ և մեզ մեծ ավետիս»:

qahana.am