Հայաստան է ժամանել Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը
Իսլամական հեղափոխության առաջնորդի ներկայացուցիչ և Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարն իր հայ գործընկերոջ հրավերով և Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրների հետ քաղաքական-անվտանգային հարաբերությունների ամրապնդման նպատակով, ժամանել է Երևան։ Նախքան Հայաստան մեկնելը, նա այցել է Ադրբեջան։
Հղում անելով ԻՌՆԱ-ին, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ Ալի Աքբար Ահմադյանին օդանավակայանում դիմավորել է ՀՀ ԱԽ գլխավոր քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Այցի ընթացքում Ահմադյանը կհանդիպի Արմեն Գրիգորյանի, ինչպես նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Ահմադյանը հայ պաշտոնյաների հետ կքննարկի մի շարք հարցեր, այդ թվում՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդումը, քաղաքական, անվտանգության, պաշտպանության և տնտեսական և էներգետիկայի ոլորտներում համագործակցությունը, միջանցքների հարցը և հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատումը։
Իրանի վարած անվտանգության դիվանագիտության և հարավկովկասյան տարածաշրջանի երկրների հետ քաղաքական-անվտանգային հարաբերությունների ամրապնդման ուղղված ջանքերի շրջանակներում, իր ադրբեջանցի գործընկերոջ հրավերով, Ահմադյանը չորեքշաբթի օրը մեկնել էր Բաքու։
Բաքվում Ահմադյանը հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Հանդիպմանը կողմերը ընդգծել էին երկու երկրների միջև քաղաքական, անվտանգության, պաշտպանության, տնտեսական, էներգետիկայի և միջանցքների ոլորտներում համագործակցության խորացման անհրաժեշտությունը։
Հանդիպման ժամանակ Իլհամ Ալիևը լավ էր գնահատել վերջին երեք տասնամյակների ընթացքում Իրանի և Ադրբեջանի հարաբերություններն ու անդրադարձել երկու երկրների պատմական, կրոնական ու քաղաքակրթական ընդհանրություններին։
Խոսելով միջանցքային համագործակցության մասին,․ Ալիևը նշել էր, որ Ադրբեջանն օգտվում է Հյուսիս-Հարավ միջանցքից, իսկ Աղբանդ անցուղու միջոցով դուրս է գալիս Պարսից ծոց։