Նիկոլ Փաշինյանը ներկա կլինի՞ Դոնալդ Թրամփի երդմնակալությանը
https://parstoday.ir/hy/news/armenia-i228234-Նիկոլ_Փաշինյանը_ներկա_կլինի_Դոնալդ_Թրամփի_երդմնակալությանը
ԱՄՆ–ի 47–րդ նախագահ ընտրված Դոնալդ Թրամփի երդմնակալությանը հաշված օրեր են մնացել, բայց այս պահին դեռ հայտնի չէ` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի արարողությանը, թե ոչ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 18, 2025 13:05 Asia/Tehran
  • Նիկոլ Փաշինյանը ներկա կլինի՞ Դոնալդ Թրամփի երդմնակալությանը

ԱՄՆ–ի 47–րդ նախագահ ընտրված Դոնալդ Թրամփի երդմնակալությանը հաշված օրեր են մնացել, բայց այս պահին դեռ հայտնի չէ` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի արարողությանը, թե ոչ։

«Մենք վարչապետի ցանկացած այցի մասին տեղեկացնում ենք ժամանակին»,– Sputnik Արմենիային ասաց Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Մեր այն դիտարկմանը, թե այսօր արդեն հունվարի 18-ն է, նա այսպես արձագանքեց. «Ասացի այն, ինչ ասացի, ավելացնելու ոչինչ չունեմ»։

Միաժամանակ «Հրապարակ» թերթը գրում է, որ Փաշինյանը չի հրավիրվել Թրամփի երդմնակալության արարողությանը։

Հիշեցնենք` նոյեմբերի 5-ին ԱՄՆ–ում նախագահական ընտրություններ անցկացվեցին, և ԱՄՆ–ի 47–րդ նախագահ ընտրվեց Դոնալդ Թրամփը։

Նրա երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունվարի 20-ին: