Հայաստան կատարելիք այցի ընթացքում Հռոմի պապը հանդիպելու է Ցեղասպանության զոհերի ժառանգներին
https://parstoday.ir/hy/news/armenia-i22894-Հայաստան_կատարելիք_այցի_ընթացքում_Հռոմի_պապը_հանդիպելու_է_Ցեղասպանության_զոհերի_ժառանգներին
Սուրբ Աթոռի լրատվական ծառայության տնօրեն հայր Ֆեդերիկո Լոմբարդին հունիսի 21-ին լրագրողների հետ զրույցում ներկայացրել է Ֆրանցիսկոս պապի՝ Հայաստան կատարելիք այցի մանրամասները, որը տեղի կունենա հունիսի 24-26-ին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 22, 2016 05:28 Asia/Tehran
  • Հայաստան կատարելիք այցի ընթացքում Հռոմի պապը հանդիպելու է Ցեղասպանության զոհերի ժառանգներին

Սուրբ Աթոռի լրատվական ծառայության տնօրեն հայր Ֆեդերիկո Լոմբարդին հունիսի 21-ին լրագրողների հետ զրույցում ներկայացրել է Ֆրանցիսկոս պապի՝ Հայաստան կատարելիք այցի մանրամասները, որը տեղի կունենա հունիսի 24-26-ին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ռադիո Վատիկան»-ի կայքէջը, նա նշել է, որ Պապի այցելությունն ընդգծում է վերջինիս ցանկությունը՝ ցույց տալու իր մտերմությունը հայ ժողովրդին, որն իր երկար պատմության ընթացքում այդքան տառապել է, ինչպես նաև հայերի՝ խաղաղության ձգտումը կիսելու համար:

Լոմբարդին տեղեկացրել է, որ Ծիծեռնակաբերդ հուշահամալիր կատարելիք այցի ընթացքում Ֆրանցիսկոս պապը կհանդիպի Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների հետ: «Այցի շրջանակներում Հռոմի Պապը կհանդիպի կոտորվածների ժառանգների հետ՝ Ծիծեռնակաբերդ կատարելիք այցի ժամանակ: Հուշահամալիրը ոգեկոչում է այն 1.5 միլիոն հայերի հիշատակը, ովքեր սպանվել են 1915-1923 թթ-ին Օսմանյան զորքերի կողմից»,- նշել է նա: