ՀՀ–ն պատրաստ է խորացնել Լիբանանի հետ համագործակցությունը. Փաշինյանը` նորանշանակ վարչապետին
https://parstoday.ir/hy/news/armenia-i229032-ՀՀ_ն_պատրաստ_է_խորացնել_Լիբանանի_հետ_համագործակցությունը._Փաշինյանը_նորանշանակ_վարչապետին
Հայաստանը պատրաստ է խորացնել Լիբանանի հետ համագործակցությունը։ Այս հայտարարությունն արել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` X-ի իր էջում շնորհավորելով Լիբանանի նորանշանակ վարչապետին Նավաֆ Սալամին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 09, 2025 09:01 Asia/Tehran
  • ՀՀ–ն պատրաստ է խորացնել Լիբանանի հետ համագործակցությունը. Փաշինյանը` նորանշանակ վարչապետին

Հայաստանը պատրաստ է խորացնել Լիբանանի հետ համագործակցությունը։ Այս հայտարարությունն արել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` X-ի իր էջում շնորհավորելով Լիբանանի նորանշանակ վարչապետին Նավաֆ Սալամին։

«Նավաֆ Սալամին սրտանց շնորհավորում եմ բարեկամ Լիբանանի վարչապետի պաշտոնում նշանակվելու և նոր կառավարության ձևավորման առթիվ։ Ցանկանում եմ հաջողություններ իր պատասխանատու առաքելության իրագործման հարցում։ Հայաստանը պատրաստ է խորացնել բազմակողմ համագործակցությունը Լիբանանի հետ»,- գրել է նա։

Հիշեցնենք` Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը փետրվարի 8-ին հրամանագիր է ստորագրել նոր կառավարություն ստեղծելու մասին։ Գործադիր մարմնի ղեկավար է նշանակվել Նավաֆ Սալամը։ Լիբանանի կառավարության կազմում 24 նախարար կա։ Պաշտոնները հավասարապես բաժանված են մահմեդականների և քրիստոնյաների միջև։ Լիբանանի նոր կառավարությունում երիտասարդության և սպորտի նախարար է նշանակվել լիբանանահայ պրոֆեսոր Նորա Բայրաքդարյանը։