Բաքուն հերքում է Հայաստանի վրա հարձակում նախապատրաստելու Փաշինյանի պնդումը
https://parstoday.ir/hy/news/armenia-i229118-Բաքուն_հերքում_է_Հայաստանի_վրա_հարձակում_նախապատրաստելու_Փաշինյանի_պնդումը
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն այսօր (երեքշաբթի) ասել է, որ Փաշինյանի հայտարարությունները, թե միգուցե Բաքուն նախապատրաստվում է  Հայաստանի վրա հարձակվելու համար, սխալ են։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 11, 2025 12:58 Asia/Tehran
  • Բաքուն հերքում է Հայաստանի վրա հարձակում նախապատրաստելու Փաշինյանի պնդումը

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն այսօր (երեքշաբթի) ասել է, որ Փաշինյանի հայտարարությունները, թե միգուցե Բաքուն նախապատրաստվում է  Հայաստանի վրա հարձակվելու համար, սխալ են։

ISNA-ի հաղորդմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այհան Հաջիզադեն ասել է. «2025 թվականի փետրվարի 10-ին «Արմենպրես»-ում հրապարակված հոդվածում Հայաստանի վարչապետի պնդումը Հայաստանի վրա հարձակվելու Բաքվի պատրաստակամության մասին, ինչպես նաև բազմաթիվ այլ անհիմն պնդումներ արվել են իրականությունը խեղաթյուրելու և միջազգային հանրությանը խաբելու համար»։

Մամուլի խոսնակը հավելել է, որ 2021 թվականից ի վեր Հայաստանի ռազմական տարեկան ծախսերը գրեթե եռապատկվել են՝ 600 մլն դոլարից հասնելով 1,6 մլրդ դոլարի։

Նա նշել է. «Վերջերս ստորագրված ռազմական համաձայնագրերի հիման վրա Հայաստանը գնել է այնպիսի տեխնիկա, որով կարող է գրոհել Ադրբեջանի Հանրապետության տարածքի խորքերը»։