Ղարիբաբադին հանդիպել է Թեհրանում Հայաստանի դեսպանի հետ
Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարարի՝ միջազգային և իրավական հարցերով տեղակալ Քազեմ Ղարիբաբադիի հետ:
Ինչպես հայտնել են դեսպանությունից, կողմերը քննարկել են միջազգային հարթակներում երկկողմ համագործակցության հարցեր և ողջունել ավանդաբար տեղի ունեցող փոխաջակցությունները:
Դեսպան Հակոբյանը և նախարարի տեղակալ Ղարիբաբադին կարևորել են միջազգային կազմակերպությունների շրջանակում փոխգործակցության առավել սերտացումն ու համատեղ նախաձեռնությունների մշակումը:
ԻԻՀ ԱԳ նախարարի իրավական և միջազգային հարցերի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին X-ում գրել է.
«Հայաստանի, Ռուսաստանի և Իտալիայի դեսպանների հետ առանձին հանդիպումներում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, բազմակողմ և միջազգային համագործակցությունն ու փոխգործակցությունը, և հետաքրքրություն ներկայացնող որոշ հարցեր»։