Արևմուտքում զգուշացնում էին, որ Ադրբեջանը հաջորդ Ուկրաինան կդառնա
Արևմուտքում, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի մակարդակով, նախապես զգուշացնում էին, որ Ադրբեջանը կդառնա հաջորդ Ուկրաինան, և որ Ռուսաստանը կվերցնի Հարավային Կովկասն Ուկրաինայի պատերազմի ավարտից հետո։
Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Նա նշեց, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև կան ռազմավարական հակասություններ։ Փորձագետը հայտնեց, որ Ռուսաստանն ամենաբարձր մակարդակով Ադրբեջանին մեղադրում է 2022 թվականի փետրվարին ստորագրված փաստաթուղթը խախտելու մեջ։
«Իսկ եթե դուք խախտում եք պայմանավորվածությունները, ապա ձեր դեմ քայլեր անելու իրավական հիմք է ի հայտ գալիս»,- նկատեց Դանիելյանը։
Նրա գնահատմամբ՝ ռազմավարական առումով Ադրբեջանի ընտրած գիծը հակասում է Ռուսաստանի և Իրանի շահերին, և ռուս-ադրբեջանական հակասությունները կխորանան։
«Ադրբեջանում արդեն աճում է լարվածությունը լեզգիներով բնակեցված տարածքներում։ Բացի այդ, ակտիվություն է նկատվում նաև Դաղստանում լեզգիների շրջանում»,- ընդգծեց քաղաքագետը։
news.am