Garant Logistics-ն իրականացրել է Չինաստան-Հայաստան ցամաքային նոր երթուղով առաջին բեռնափոխադրումը
Garant Logistics ընկերությունն ապահովում է ամբողջական լոգիստիկ աութսորսինգ ծառայություններ եվրոպական, ասիական, ԱՊՀ, ԵԱՏՄ երկներում, մատակարարման շղթայի կառավարման (Supply Chain Management) շնորհիվ ծառայությունները հասանելի դարձնում մեկ պատուհան սկզբունքով։
Ընկերությունը Չինաստան-Հայաստան և Հայաստան-Չինաստան ուղղությամբ իրականացնում է 3 տեսակի բեռնափոխադրում՝ ծովային, օդային, ցամաքային։
Ծովային տրանսպորտը լավագույն տարբերակն է խոշոր և ծավալուն բեռների առավել երկար տարածություններում տեղափոխման համար: Garant Logistics-ը համագործակցում է առաջատար ծովային գծերի հետ՝ ապահովելով Չինաստանի և Ասիական այլ պետությունների ցանկացած քաղաքներից և նավահանգիստներից բեռների հուսալի, ապահով ու ժամանակին առաքում Հայաստան, նաև հակառակ ուղությամբ՝ դեպի Ասիական երկրներ։
Ծովային փոխադրումներ իրականացնելիս Ընկերությունը հատուկ ուշադրություն է դարձնում նաև նոր զարգացող նավահանգիստներին. 2024 թվականին Garant Logistics-ը ծավալուն աշխատանք մեկնարկեց՝ Իրանի Չաբահար նավահանգստի օգտագործման հեռանկարների գնահատման համար։
«Այս նավահանգիստը, լինելով Իրանի միակ ոչ սանկցիոն օվկիանոսային նավահանգիստը, մեծ ներուժ ունի և կարող է դառնալ Հայաստանի, Չինաստանի և Հնդկաստանի միջև առևտրային հարաբերությունների զարգացման կարևոր հանգույց»,-նշում է Garant International Group ընկերությունների խմբի հիմնադիր Արամ Նիկողոսյանը և հավելում. «Համապատասխան ենթակառուցվածքների ստեղծումից հետո Չաբահար նավահանգիստը մեծ հետաքրքրություն կներկայացնի հայկական բիզնեսի և լոգիստիկ ընկերությունների համար՝ դառնալով կարևոր հարթակ արտաքին աշխարհի հետ առևտրային կապերի խորացման համար: 2024 թվականինն դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն Հայաստանի պատվիրակության այցի շրջանակում մեր ընկերությունը Չաբահար ազատ տնտեսական գոտում կնքեց հուշագիր, որն արդեն համագործակցության ավելի մեծ հորիզոններ կբացի դեպի Ասիական երկրներ առևտրաշրջանառության զարգացման ճանապարհին»։
Garant Logistics-ն օդային փոխադրումներն առաջարկում է առավել արագ առաքումներ իրականացնելու դեպքում։ Համագործակցելով առաջատար ավիաընկերությունների հետ՝ ընկերությունն ապահովում է էքսպրես առաքում, ինչպես նաև արժեքավոր և արագ փչացող ապրանքների փոխադրում: Ընկերության մասնագետները մշակում են օպտիմալ երթուղիներ և ապահովում օպերատիվ մաքսային ձևակերպում, ինչը նվազեցնում է առաքման ժամկետները և պահպանում ապրանքների որակը։
Ցամաքային փոխադրումների ուղղությամբ Garant Logistics-ն էական ձեռքբերում ունի. 2024 թվականին մաշտաբային աշխատանքի շնորհիվ այսօր հաճախորդներին կարողանում է ապահովել արագ բեռնափոխադրումներ՝ Չինաստանի ցանկացած քաղաքից դեպի Հայաստան՝ հիմնականում օգտագործելով Չիանստանի ցամաքային ելքերից Խորգոս և Կաշգար անցակետերը.
«Վերջինս մեզ համար իրապես մարտահարվեր էր, քանի որ նախկինում այդ երթուղով բեռնափոխադրումներ իրականացնելու փորձ չկար։ Հաշվի առնելով այս անցակետի կարևորությունն ու առավելությունը և հատկապես Խորգոս ցամաքային անցակետի գերծանրաբեռվածությունը, մեր թիմը կազմեց խնդիրների արձանագրում և մշակեց դրանց լուծման ճանապարհային քարտեզ։ Հիմա կարող եմ արձանագրել, որ այս պահին մենք իրականացրեցինք նախադեպը չունեցող, ամենաարագ բեռնափոխադրման ժամկետներով առաջին առաքումը Չինաստանի Շանհայ քաղաքից դեպի Երևան քաղաք։ Սկսած Չինաստանի ցանկացած վայր բեռնատարի տրամադրումից, էքսպորտի և առաքման տրանզիտային անցակետերում ձևակերպումից մինչև պատվիրատուի կողմից նշված վերջնական առաքման հասցե գործընթացը կոորդինացվում է մեր թիմի կողմից, որի անդամները գտնվում են ոչ միայն Հայաստանում այլև Չինաստանում ու տրանզիտ այլ երկրներում։ Առաքման ժամկետների վրա կան բազմաթիվ ազդող հանգամանքներ և բաղադրիչներ, և կախված դրանցից՝ բեռը Շանհայից Հայաստան կարող է հասնել 20-30 օրում» .նշել է Արամ Նիկողոսյանը։
Չինաստանից Հայաստան ցամաքային երթուղիները՝ Միջին Ասիայի և Իրանի միջոցով, թույլ են տալիս առաքել ապրանքները ամենակարճ ժամանակում։ Ավանդական ծովային փոխադրումների համեմատ՝ այս մեթոդը կրճատում է առաքման ժամանակը 30-40%-ով։ Ցամաքային երթուղիներն ավելի մեծ անկախություն և ճկունություն են ապահովում ծովային նավահանգիստներում հաճախակի ուշացումներից, ավիափոխադրումների խափանումներից և այլ արտաքին գործոններից։ Նմանատիպ փոխադրումները թույլ են տալիս օպտիմալացնել լոգիստիկ ծախսերը, ինչը հատկապես կարևոր է Հայաստանի փոքր և միջին բիզնեսի համար։
Ցամաքային երթուղիների զարգացումը խթանում է արտահանումը և ներմուծումը, ստեղծում աշխատատեղեր և ներգրավում ներդրումներ։ Նշենք նաև, որ Garant Logistics ընկերությունը ակտիվորեն մասնակցում է «Հյուսիս-Հարավ» միջազգային միջանցքի զարգացման հետ կապված նախաձեռնություններին, ինչը ուժեղացնում է Հայաստանի տարանցիկ ներուժը։
Կարևոր է նշել, որ Հայաստանն ունի մեծ ներուժ և պատշաճ կազմակերպման դեպքում կարող է դառնալ Ասիայի և Եվրոպայի միջև ապրանքների փոխադրման կարևոր լոգիստիկ հանգույց: