Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի տեղակալի հետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i229936-Իրանում_ՀՀ_դեսպանը_հանդիպել_է_Իրանի_նավթի_նախարարի_տեղակալի_հետ
ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ նավթի նախարարի տեղակալ, Իրանի գազի ազգային ընկերության գլխավոր տնօրեն Սայիդ Թավաքոլիի հետ։ Հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 05, 2025 14:57 Asia/Tehran
  • Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի տեղակալի հետ

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ նավթի նախարարի տեղակալ, Իրանի գազի ազգային ընկերության գլխավոր տնօրեն Սայիդ Թավաքոլիի հետ։ Հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրների համագործակցությանը էներգետիկ, մասնավորապես՝ գազային ոլորտում։

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել «Գազ-էլեկտրաէներգիա» փոխանակման պայմանագրի իրականացման ընթացքից, ինչպես նաև նախանշել են համագործակցության հնարավոր այլ ուղղություններ։