Հայաստանը նախագահել է ՄԱԿ-ի թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի նախնական խորհրդակցությունները
Մարտ 09, 2025 06:13 Asia/Tehran
Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը Վիեննայում նախագահել է ՄԱԿ-ի թմրամիջոցների
հարցերով հանձնաժողովի 68-րդ նստաշրջանի նախնական խորհրդակցությունները։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել է Ավստրիայում ՀՀ դեսպանությունը X-ի միկրոբլոգում։
«Որպես ամբողջ կոմիտեի նախագահ՝ Հայաստանն ակնկալում է արդյունավետ բանակցություններ բանաձևերի նախագծերի շուրջ հաջորդ շաբաթ Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի 68-րդ նիստում»,- նշված է դեսպանության հաղորդագրության մեջ։