Հայաստանը նախագահել է ՄԱԿ-ի թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի նախնական խորհրդակցությունները
https://parstoday.ir/hy/news/armenia-i230042-Հայաստանը_նախագահել_է_ՄԱԿ_ի_թմրամիջոցների_հարցերով_հանձնաժողովի_նախնական_խորհրդակցությունները
Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը Վիեննայում նախագահել է ՄԱԿ-ի թմրամիջոցների 
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 09, 2025 06:13 Asia/Tehran
  • Հայաստանը նախագահել է ՄԱԿ-ի թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի նախնական խորհրդակցությունները

Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը Վիեննայում նախագահել է ՄԱԿ-ի թմրամիջոցների 

հարցերով հանձնաժողովի 68-րդ նստաշրջանի նախնական խորհրդակցությունները։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել է Ավստրիայում ՀՀ դեսպանությունը X-ի միկրոբլոգում։

«Որպես ամբողջ կոմիտեի նախագահ՝ Հայաստանն ակնկալում է արդյունավետ բանակցություններ բանաձևերի նախագծերի շուրջ հաջորդ շաբաթ Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի 68-րդ նիստում»,- նշված է դեսպանության հաղորդագրության մեջ։