Լորիս Ճգնավորյանի «Ռոստամ և Զոհրաբ» օպերան կբեմադրվի Հայաստանում
Մարտ 12, 2025 11:37 Asia/Tehran
-
Լորիս Ճգնավորյան
Կոմպոզիոտոր Լորիս Ճգնավորյանը հայտարարել է, որ մարտի 31-ին Հայաստանի Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում կկայանա «Ռոստամ և Զոհրաբ» օպերայի բեմադրությունը։ Բեմադրությունը կներկայացվի 3 օր։
«Ռոստամ և Զոհրաբը» մեկ գործողությամբ օպերա է, որն առաջին անգամ ներկայացվել է 20 տարի առաջ Թեհրանի «Ֆերդուսի» սրահում: Այս օպերայի վրա Ճգնավորյանն աշխատել է 25 տարի։

«Ռոստամ և Զոհրաբը» Ֆիրդուսու «Շահնամե» պոեմի պատմվածքներից մեկն է, որը ներկայացնում է երիտասարդ Զոհրաբի մահվան դրամատիկ պատմությունը, ով սպանվել է իր հոր՝ Ռոստամի կողմից։