Վարչապետ Փաշինյանն ընդունել է Անդերս Ֆոգ Ռասմուսենին
https://parstoday.ir/hy/news/armenia-i230510-Վարչապետ_Փաշինյանն_ընդունել_է_Անդերս_Ֆոգ_Ռասմուսենին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 21, 2025 15:03 Asia/Tehran
  • Վարչապետ Փաշինյանն ընդունել է Անդերս Ֆոգ Ռասմուսենին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին:

 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի տեքստի համաձայնեցման և նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտին: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է համաձայնագիրը ստորագրելու ՀՀ պատրաստակամությունը՝ ի նպաստ տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման:

 

Քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը, ԵՄ-ի օժանդակությամբ մեր երկրում իրականացվող բարեփոխումների ընթացքին վերաբերող հարցեր: