Ադրբեջանը հող է նախապատրաստում Սյունիքի վրա հարձակվելու համար. ինչու է Բաքուն ստում
https://parstoday.ir/hy/news/armenia-i230902-Ադրբեջանը_հող_է_նախապատրաստում_Սյունիքի_վրա_հարձակվելու_համար._ինչու_է_Բաքուն_ստում
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը վերջին մի քանի օրերին ինտենսիվորեն ապատեղեկատվություն է տարածում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ՝ հայկական կողմին մեղադրելով հրադադարը խախտելու և ադրբեջանական դիրքերը գնդակոծելու մեջ, սակայն Հայաստանի պաշպտանության նախարարությունը հերքել է Բաքվի հաղորդագրությունները՝ ընդգծելով, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 01, 2025 15:10 Asia/Tehran
  • Ադրբեջանը հող է նախապատրաստում Սյունիքի վրա հարձակվելու համար. ինչու է Բաքուն ստում

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը վերջին մի քանի օրերին ինտենսիվորեն ապատեղեկատվություն է տարածում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ՝ հայկական կողմին մեղադրելով հրադադարը խախտելու և ադրբեջանական դիրքերը գնդակոծելու մեջ, սակայն Հայաստանի պաշպտանության նախարարությունը հերքել է Բաքվի հաղորդագրությունները՝ ընդգծելով, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը:

Հատկանշական է, որ Ադրբեջանն այս մեղադրանքները սկսեց հնչեցնել այն բանից հետո, երբ Երևանն ու Բաքուն հայտարարեցին խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցություններն ավարտելու մասին: Ի՞նչ կապ կա խաղաղության գործընթացի և սահմանին արհեստականորեն լարվածություն հրահրելու Ադրբեջանի փորձերի միջև:

Ըստ «Փաստ» օրաթերթի՝ Բաքուն ամենևին պատահական չէ նման հաճախականությամբ ապատեղեկատվություն տարածում: Ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինն էլ Euromedia24-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Ադրբեջանը ստեղծված իրավիճակում փորձում է առավելագույն զիջումներ կորզել Հայաստանից: Փորձագետի կարծիքով՝ այսօր առավել բարենպաստ պայմաններ են ստեղծվել Բաքվի համար, ուստի չի բացառվում Ադրբեջանի հարձակումը Սյունիքի վրա՝ այսպես կոչված «միջանցքը» բացելու նպատակով:

lurer.com