Փաշինյանի արձագանքը Թուրքիայի և Ադրբեջանի դրոշների այրմանը 
https://parstoday.ir/hy/news/armenia-i231818-Փաշինյանի_արձագանքը_Թուրքիայի_և_Ադրբեջանի_դրոշների_այրմանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով մի խումբ հայերի կողմից Թուրքիայի և Ադրբեջանի դրոշներն այրելու քայլին, հայտարարել է, որ միջազգայնորեն ճանաչված երկրի, մասնավորապես՝ հարևան երկրների դրոշների այրումը, սադրիչ  քայլ է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 26, 2025 06:50 Asia/Tehran

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով մի խումբ հայերի կողմից Թուրքիայի և Ադրբեջանի դրոշներն այրելու քայլին, հայտարարել է, որ միջազգայնորեն ճանաչված երկրի, մասնավորապես՝ հարևան երկրների դրոշների այրումը, սադրիչ  քայլ է։

Նա դատապարտել է Երևանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը կայացած ջահերով երթի ժամանակ թուրքական և ադրբեջանական դրոշների այրումը, այն անվանելով անպատասխանատու և անընդունելի քայլ։